▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու բառ ձևավորված կառավարության շատ երիտասարդ և անփորձ լինելու մասին....

Արդարադատության նախկին նախարար, «Կովկասյան գործընկերություն»  կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Երկու բառ ձևավորված կառավարության շատ երիտասարդ և անփորձ լինելու մասին....
Ձեր խոնարհ ծառան, որն ի դեպ չի համարվում նոր սերնդի ներկայացուցիչ, 27 տարեկանում նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ, միաժամանակ ստանալով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 29 տարեկանում ստանձնել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը, 33 տարեկանում դարձել է երկրի բարձրագույն դատական ատյանի ղեկավարը... դրանից հետո մի 3-4 տարվա ընթացքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և Արդարադատության նախարարի պաշտոնի մասին էլ չեմ էլ հիշում...
Նենց, որ ԴՈւԽՈՎ տղերք...
Կառավարության հրաշալի ու հույս ներշնչող կազմ ունենք!!!»:

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին