▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու ադրբեջանցի զինծառայող ազատ են արձակվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում հունվարի 30-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել:

Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է նաև, որ 2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) Վանք բնակավայրից տարհանել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի և հանձնել ադրբեջանցի բժիշկներին:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին