▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐՆ այլևս Հայաստանում հիշվում է նաև իբրև ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՐԲԵԼՈՒ ՕՐ

1941 թվականից ամբողջ աշխարհում տոնվող Երիտասարդության և ուսանողության միջազգային օրը անցյալ տարի հիշարժան դարձավ նաև Հայաստանում: Հիշարժան՝ ոչ միայն նրանով, որ ուսանողների միջազգային օրն է, այլ նրանով, որ նշանավորվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի սկանդալային ելույթով:



Այս մասին գրում է Առաջին լրատվական` 1in.am-ը, հիշեցնելով, որ անցյալ տարի ՀՀԿ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Ուսանողության օրվա կապակցությամբ կազմակերպած՝ երգիչ Թաթայի համերգի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զվարճացրել էր ներկաներին: Նա համերգի ժամանակ ելույթի խոսք էր խնդրել, շնորհավորել երիտասարդներին տոնի առիթով, հուզմունքից փոքր-ինչ ճոճվել և ներկաներին հասկացրել, որ Հայաստանի վաղվա օրը կապված է երիտասարդների մտքի և հոգու զորության հետ: Համերգի ներկաների մոտ տպավորություն էր ստեղծվել, թե նա մինչև համերգին ներկայանալը հիշել էր իր երիտասարդության օրերը և դրանք նշանավորել բաժակաճառերով: Թեև միջադեպից մեկ տարի է անցել, թեև սկանդալային ելույթը վարչապետը պատճառաբանել է տեխնիկական խնդիրներով, բոլորն են հիշում նրա ելույթը և հայտնի «շախմատի ոլոլորտում» արտահայտությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին