▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդներն են այն արժանապատիվ տեսակը, որին այսքան սպասել ենք.եկե՛ք վստահենք նրանց

«Բոլորս տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի, թե երբ և ի՞նչ պետք է անի: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն պետք է ապահովի իշխանության անցնցում փոխանցումը, պետք է Սերժ Սարգսյանի նման ասեն, որ սխալվել են: Հատ-հատ չենք կանչելու ու ասենք՝ եղբա՛յր, իշխանությունը պետք է հանձնեք: Իրենց ղեկավարն արդեն ասել է, որ սխալվել են.թալանել են, կերել, մարդկանց քշել Հայաստանից ու գլուխ գովել: Հիշո՞ւմ եք, ասում էին, թե մնան, հեղափոխությո՞ւն անեն: Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ հասկացել են՝ իշխանություն չեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը:

Ինչ վերաբերում է մերօրյա երիտասարդներին՝ նկատեց.

«Մենք նրանց երկար էինք սպասել, պետք է չխանգարենք: Նրանք մեր խորհրդի կարիքը չունեն»:

Շարունակելով նրան՝ երգահան Վախթանգ Հարությունյանը նշեց.

«Երիտասարդներն են այն արժանապատիվ տեսակը, որոնց այսքան սպասել ենք: Կարծում եմ՝ ճիշտ են անում, որ անտեսում են հին սերնդի բոլոր ներկայացուցիչներին, որովհետև նրանց առաջարկած մոդելը երբևէ չի եղել, այն բացառիկ է: Նոր սերնդին պետք է վստահենք: Իրականությունը, որը պետք է կառուցեն, իրենք են ապրելու: Եկեք թույլ տանք, որ այն  նոր ու լուսավոր լինի: Այլևս չպետք է տեսնենք մականունավոր երևույթների, ժողովրդի արյամբ կառուցվող գեղեցիկ տներ՝ Մոնումենտում»

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին