▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ տղան շնորհավորել է իր սիրած աղջկան Վալենտինի տոնի առիթով և ինքնասպան է եղել

30-ամյա երիտասարդը Լվովի երկրամասից ինքնասպան է եղել Սուրբ Վալենտինի օրը: Ինչպես հայտնում են տեղի ոստիկանությունից, երիտասարդը փորձել է կախվել, սակայն պարանը կտրվել է և նա, 5-րդ հարկից ներքև ընկնելով, մահացել է:

Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը եկել է իր սիրած աղջկա մոտ մի փունջ ծաղիկներով, որպեսզի նրան շնորհավորի Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ:

Տեղի իրավապահ մարմինները ներկայումս փորձում են պարզել ինքնասպանության պատճառները, դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

 

Աղբյուրը` Գալաtv.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին