▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երգերս ինձանից զորեղ են» .ստամբուլահայ երգչուհի

 

Վերջերս Ստամբուլում թողարկվել է հայազգի երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Տարիներ վերջ» ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են: Ձայնասկավառակում զետեղված 10 երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նա ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Այժմ, որպես երաժշտության ուսուցչուհի, աշխատում  է Ստամբուլի Գալֆայան հայկական մասնավոր նախակրթարանում: Տեղեկացնում է  Emenihaber.am-ը:
Երգչուհին «Ermenihaber.am»-ին պատմել է, որ դեռ վաղուց ցանկություն ուներ հայերեն կատարումներով հանդես գալ և չնայած մի քիչ ուշացումով, սակայն ի վերջո իր ցանկությունն իրականություն է դարձել:
Այն հարցին, թե ինչպես են նրա հայերեն երգերն ընդունվում թուրք հանդիսատեսի կողմից, Էրլինը պատասխանել է. « Ինձ աջակցում ու քաջալերում են թե թուրք և թե հայ երաժշտասերները: Թուրք ընկերներս հայ ընկերներիցս շուտ գնեցին ձայնասկավառակս: «Ձյունի փաթիլ» կոչվող տեսահոլովակս որչափ հայ, նույնչափ էլ թուրք դիտողներ ունի»: 
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում և երկու ժողովուրդների միմյանց մերձեցնելու հարցում արվեստի ունեցած դերի մասին` Էրլինը նշել է. «Կարծում եմ, որ երկու հարևան երկրները պետք է նոր էջ բացեն իրենց հարաբերություններում ու ամեն ինչ սկսեն նորից: Ես չգիտեմ, թե այս հարցում ինչ դեր կարող եմ խաղալ , բայց հավատում եմ, որ երգերս մերձեցման առաքելություն ունեն: Չգիտեմ իմ ուժը կբավականացնի, թե ոչ, բայց ես հավատում եմ, որ երգերս ինձանից զորեղ են: Այնքան զորեղ, որ մի համերգասրահում թուրքին ու հային կողք կողքի կնստեցնեն ու միասին երգել կտան»:
Վերջում ստամբուլահայ երգչուհին նշում է, որ առայժմ Հայաստանում բեմ բարձրանալու ծրագիր չունի, սակայն եթե հայաստանցի հանդիսատեսը ցանկանա իրեն մի օր լսել, դա իրեն անսահման երջանկություն կպարգևի:
                                                                Հեղինակ `Աստղիկ Իգիթյան

Վերջերս Ստամբուլում թողարկվել է հայազգի երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Տարիներ վերջ» ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են:  Տեղեկացնում է  Emenihaber.am-ը: 

Ձայնասկավառակում զետեղված 10 երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նա ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Այժմ, որպես երաժշտության ուսուցչուհի, աշխատում  է Ստամբուլի Գալֆայան հայկական մասնավոր նախակրթարանում:

Երգչուհին «Ermenihaber.am»-ին պատմել է, որ դեռ վաղուց ցանկություն ուներ հայերեն կատարումներով հանդես գալ և չնայած մի քիչ ուշացումով, սակայն ի վերջո իր ցանկությունն իրականություն է դարձել:Այն հարցին, թե ինչպես են նրա հայերեն երգերն ընդունվում թուրք հանդիսատեսի կողմից, Էրլինը պատասխանել է. « Ինձ աջակցում ու քաջալերում են թե թուրք և թե հայ երաժշտասերները: Թուրք ընկերներս հայ ընկերներիցս շուտ գնեցին ձայնասկավառակս: «Ձյունի փաթիլ» կոչվող տեսահոլովակս որչափ հայ, նույնչափ էլ թուրք դիտողներ ունի»:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում և երկու ժողովուրդների միմյանց մերձեցնելու հարցում արվեստի ունեցած դերի մասին` Էրլինը նշել է. «Կարծում եմ, որ երկու հարևան երկրները պետք է նոր էջ բացեն իրենց հարաբերություններում ու ամեն ինչ սկսեն նորից: Ես չգիտեմ, թե այս հարցում ինչ դեր կարող եմ խաղալ , բայց հավատում եմ, որ երգերս մերձեցման առաքելություն ունեն: Չգիտեմ իմ ուժը կբավականացնի, թե ոչ, բայց ես հավատում եմ, որ : Այնքան զորեղ, որ մի համերգասրահում թուրքին ու հային կողք կողքի կնստեցնեն ու միասին երգել կտան»:

Վերջում ստամբուլահայ երգչուհին նշում է, որ առայժմ Հայաստանում բեմ բարձրանալու ծրագիր չունի, սակայն եթե հայաստանցի հանդիսատեսը ցանկանա իրեն մի օր լսել, դա իրեն անսահման երջանկություն կպարգևի:                                                               

Հեղինակ `Աստղիկ Իգիթյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին