▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ բորսայում ընդհանրապես դոլար չի վաճառվել. «168 ժամ»

«Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է ռուսական ռուբլու վրա, հայկական դրամը գնալով թուլանում է: Վերջին 20 օրվա ընթացքում դրամը կայուն կերպով և արագ տեմպերով արժեզրկվել է ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ: Դոլարի միջին բորսայական փոխարժեքն արդեն գերազանցում է 415.5 դրամը: Երեկ բորսայում ընդհանրապես դոլար չի վաճառվել: Գնորդները պատրաստ են եղել 1 դոլարի համար վճարել 415.5 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել (ոչ մի գնով): Սա նշանակում է, որ շուկայում ձևավորվել են դրամի հետագա արժեզրկման սպասումներ, ոչ ոք չի ցանկանում արտարժույթ վաճառել:

 

Ընդ որում, դրամի արժեզրկումն ավելի մեծ կլիներ, եթե ՀՀ կենտրոնական բանկը չմիջամտեր և դոլար չլցներ շուկա: Վերջին 2 շաբաթվա ընթացքում ԿԲ-ն արտարժույթի առաջնային շուկայում վաճառել է 49 միլիոն դոլար, ինչը լուրջ միջամտություն կարելի է համարել: Այդ գումարից 37.4 միլիոնը վաճառվել է նախորդ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Եվս 11.6 միլիոն դոլար վաճառվել էր նոյեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում»,–գրում է թերթը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին