▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում գործում է մի մեծ խմբավորում, որը խաբեությամբ մարդկանցին վերցնում է ապրանքներ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ժող ջան, ուզում եմ զգուշացնել բոլորին: Երևանում գործում է մի մեծ խմբավորում, որը խաբեությամբ մարդկանցին վերցնում է ապրանքներ (Iphone, Ipad, Notebook, Computer): Սխեման աշխատում է հետևյալ կերպ:

Դուք տալիս եք վաճառքի հայտարարություն օրինակ List.am կայքում, ձեզ հետ կապնվում է ոմն Արթուր, ներկայանալով խանութի տնօրեն, և ցանկություն հայտնում շատ շտապ գնել ձեր ապրանքը: Շտապության պատճառը հիմնավորվում է նրանով որ նա ունի պատվեր հենց այս պահին: Խոսում է շատ գրագետ և ապահովում ամբողջ բեմականացումը մանրամասներով: Վերջում հայտնում է որ՝

1. Կանխիկ գումար չունի այս պահին

2. Քանի որ խանութ է չի կարող կանխիկով աշխատի կամ ինչ-որ այլ պատճառ, և առաջարկում է փոխանցում կատարել ճեր հաշվին: Եթե դուք համաձայնվում եք, նա ձեզ ուղարկում է բանկային կեղծ անդորրագիր (կամ թելադրում դրա տվյալները) (Procredit bank) և ասում որ իր խանութի առաքիչին ուղարկում է ձեր ապրանքի հետևից: Դուք հանձնում էք ապրանքը և բոլոր մասնակիցները անհայտ կորում են, իսկ դուք ոչ ձեր ապրանքն էք ստանում, ոչ էլ փողը:

Ոստիկանությունում ձեզ ուղակի կասեն որ ոչինչ հնարավոր չի անել: Ասեմ նաև որ այս կազմակերպությունը, Երևանում աշխատում է արդեն շուրջ մեկ տարի…. Իսկ ինչի ոստիկանությունը չի կարողանում նրանց բռնել, թողնում եմ ձեր դատին…

Զգույշ եղեք, քանի որ ոչ մեկ ձեր իրավունքները Հայաստանում չի պաշտպանելու: Եթե այս գրառումս կօգնի դադարեցնել ապագա խաբեությունները, ես կհամարեմ իմ առաքելությունը այս հարցում ավարտված: Ցանկության դեպքում տարածեք, քանի որ ոչմեկ ապահովագրված չի նման դեպքերից:

Աշոտ Ավետիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին