▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց՝ ցանկանալով ընդհատել հղիությունը

Հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ հղիության ընդհատման հետ կապված «Բեգլարյան» բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Դ-ն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներին Ս․ Դ-ն հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբերին Դավիթաշենում ոմն Ս-ն բռնել է իր ձեռքերից, իսկ վերջինիս ընկեր ոմն Վ-ն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որի արդյունքում ինքը հղիացել է։ Պարզվել է, որ ոմն Ս-ն մարզերից մեկի բնակիչ 17-ամյա Ս․ Բ-ն է, իսկ ոմն Վ-ն՝ մեկ այլ մարզի բնակիչ 20-ամյա Վ․ Ս-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին