▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով

Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքների» մեկնարկի մասին։ Աշխատանքները մեկնարկել են Կասկադից, և այնտեղ հաստաբուն ծառերի հատումը քաղաքացիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց, գրում է «Հետքը»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Կասկադում հատված ծառերի փոխարեն տնկելու է սակուրա տեսակի ծառեր։ «Հետքը» պարզել է, թե քաղաքապետարանը որ ընկերությունից և որքան գումարով է ձեռք բերել այդ ծառատեսակի տնկիները։ 

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2023 թվականի փետրվարի 14-ին ՀՈԱԿ-ը գնման պայմանագիր է կնքել «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է այդ գումարի դիմաց մատակարարել ընդհանուր 150 հատ սակուրա ծառատեսակի տնկի։ 

Ըստ պայմանագրի հավելվածի՝ ՀՈԱԿ-ը ձեռք է բերել 100 հատ «սակուրա ճապոնական ռոյալ բուրգունդի» տեսակի տնկի՝ մեկ հատը 72 490 դրամով, 30 հատ «սակուրա ճապոնական սերուի աթա ամանոգավա» տնկի՝ մեկ հատը 62 490 դրամով, 20 հատ «սակուրա ճապոնական սերիուաթա կիկու շիդարու» տեսակի տնկի՝ մեկ հատը 65 490 դրամով։ 

Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը 150 սակուրայի համար պետք է վճարեր 10 մլն 433 հազ․ 500 դրամ։ Սակայն փետրվարի 27-ին ՀՈԱԿ-ի և «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որով 150-ի փոխարեն մատակարարվելու է 70 սակուրա՝ 50 հատ 72 490 դրամով և 20 հատ 65 490 դրամով։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլն 934 հազ․ դրամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին