▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ՃՈ պետը Վարդան Պետրոսյանի վթարի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի ճանապարհային ոստիկանապետ Արսեն Արշակյանը, երեկ անդրադառնալով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներին, ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ թիվը նվազել է ընդամենը մեկով:

 

«Ժողովուրդ»-ը Արսեն Արշակյանի հետ զրուցեց հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վթարի եւ նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցի մասին:

-Պարո՛ն Արշակյան, ըստ Ձեզ՝ դերասան Վարդան Պետրոսյանը ի՞նչ խախտում էր իրականացրել եւ, առհասարակ, իսկապես այդ խախտումը բացառիկ խախտում էր, որ անհատական վերաբերմունք ցուցաբերվեց նրա նկատմամբ:

-Գիտեք՝ այդ գործով որեւէ առնչություն չունեմ, դեպքի վայրում չեմ եղել, եւ այդ գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չեմ, հետեւաբար իմ կողմից ճիշտ չի լինի գնահատական տալ: Համապատասխան ծառայությունների կողմից տարբեր փորձաքննություններ են նշանակվում, եւ դատարանը քննում է այդ գործը:

-Քանի որ Վարդան Պետրոսյանը հայտնի դերասան էր, այս վթարը մեծ աղմուկ բարձրացրեց: Զուտ հետաքրքրության համար չե՞ք փորձել հասկանալ, թե երթեւեկության կանոնների ինչ խախտման մասին է խոսքը:

-Չէ՛, հայտնիությունը ինչ կապ ունի երթեւեկության կանոններ խախտելու հետ: Արդյունքում՝ դեպք է տեղի ունեցել, իսկ թե ինչ խախտումների հետեւանքով է եղել,  կպարզի դատարանը:

-Այսպիսի պատահարների մասին բազմիցս ենք լսում, ի վերջո, նման փորձանք ցանկացածի հետ էլ կարող է պատահել: Արդյո՞ք համաչափ է այս կերպ Վարդան Պետրոսյանին պատժել՝ նրան կալանքի տակ պահելով:

-Միանշանակ,  մենք նմանատիպ բազմաթիվ դեպքեր ունենք: Դուք հնչեցրեցիք, որ Վարդան Պետրոսյանը ճանաչված է, եւ դրա համար էլ այսպիսի հնչեղություն է ստացել: Վարդան Պետրոսյանի նման բազմաթիվ վարորդներ ունենք, որոնց գործերը նույնպես գտնվում են դատարանում: Այսքան ժամանակ որեւիցե առնչություն Վարդան Պետրոսյանի դեպքը եւ թատրոնը չեմ կարողացել գտնել: Եթե փորձեք հետաքրքրվել, ավելի ծանր դեպքեր ունենք:

-Օրինակ՝ 2013թ.  ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջկա մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Մոսկովյան 23 շենքի դիմաց: Բախվել էին Երեւանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները: Գեներալի դուստրը դուրս էր եկել Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հասարակական վայրում ցուցաբերել լկտի պահվածք` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով հավաքվածների հասցեին: Անգամ չէր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: Արդյունքում՝ ոչ մի պատասխանատվություն, անարդարություն չե՞ք տեսնում:

-Իհարկե՝ ո՛չ:

-Ինչպե՞ս:

-Իր դուստրը նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, չէ՞:

-Բայց արդյո՞ք ՀՀ քաղաքացին եւ այն էլ՝ գեներալի դուստրը պատասխանատվության չի ենթարկվում՝ հասարակական կարգը խախտելու, հայհոյելու, սպառնալիքներ հնչեցնելու եւ դեռ ավելին՝ ոստիկաններին չենթարկվելու համար:

-Կոնկրետ ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվեց վարչական վարույթ, եւ մեղավոր կողմը պատժվեց:

-Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ճանապարհային ոստիկանները ման չեն գալիս փողոցներում: Քաղաքացիները դժգոհում են, որ հերիք չէ՝ արագաչափերը եւ տեսախցիկները ֆիքսում են խախտումներն ու տուգանում, մի բան էլ ճանապարհային ոստիկաններն են շրջում եւ իրենց հերթին տուգանում մարդկանց:

-Մինչեւ 2006թ. Երեանի ՃՈ անձնակազմի քանակը 285 հոգի էր, իսկ այս պահի դրությամբ Երեւանի ՃՈ-ն բաղկացած է 210 հոգուց: Միաժամանակ այդ 200 հոգին դուրս չեն գալիս ծառայության, մենք աշխատում ենք երեք հերթափոխով: Այսինքն՝ յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ Երեւան քաղաքում ՃՈ անձնակազմից ծառայում է ընդամենը 40 կարգախումբ, այսինքն՝ 80 հոգի: Իսկ Երեւան քաղաքում 80 հոգի այդքան էլ շատ չէ: Բայց կան դեպքեր, երբ քաղաքացին դժգոհում է, որ ճանապարհային ոստիկան լիներ, լավ կլիներ: Դուք տեսել եք, որ կալանավորն իր վրա դուռը փակողին սիրի, ճանապարհային ոստիկանին չի սիրում կարգազանց վարորդը, իսկ օրինապահը սիրում է եւ հարգում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին