▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան սիթի»-ում գնումներ կատարողներն ադրբեջանցիներ չեն եղել. պարզաբանում

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հաղորդագրություն է տարածել Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։

Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։ Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ «Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին