▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանն ապրիլի 24-ին ՀՀ նախագահին հրավիրում է Թուրքիա

Թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Սերփիլ Չևիքջանի «Էրդողանի 2-րդ անակնկալը» վերտառությամբ հոդվածում տեղեկություն է հաղորդվում այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին:

Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահներին կամ վարչապետներին, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ:

Հոդվածի հեղինակը ուշագրավ է համարել նաև այն հանգամանքը, որ մասնակցության հրավեր է ուղարկվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով ավանդաբար ամենամյա ապրիլքսանչորսյան ելույթներ է ունենում` ցավակցելու համայն հայությանը:

ՀՀ նախագահին ուղարկված հրավերի կապակցությամբ, ըստ Չևիքջանի, թուրքական կառավարության ներկայացուցիչը հետևյալ պարզաբանումն է տվել.

«Դարդանելիում մարտնչած և նահատակված զինվորների շարքերում եղել են էթնիկական տարբեր ծագման բազմաթիվ երիտասարդներ: Նրանց մեջ եղել են նաև հայեր: Այլ եկրպ ասած` միասին ենք պայքարել, դրա համար էլ Սարգսյանին էլ է հրավեր ուղարկվել»:

Ընդգծվում է, որ եթե ամեն տարվա ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերությունների գերլարման շրջանն է: Ահա թե ինչու է Անկարայի համար կարևոր հրավերի համար տվյալ օրվա ընտրությունը:

«Եթե Օբաման և Սարգսյանը ընդունեն այդ հրավերը, ապա դա կլինի պատմության մեջ մեծ հետք թողնող անականկալ»,- գրում է «Միլլիյեթ»-ը:

Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներում (արդեն ավելի քան 1 տասնյակ) լայնորեն տարածվում է «Միլլիյեթ»-ի հրապարակած վերոնշյալ տեղեկությունը:  Թուրքական լրատվամիջոցները Էրդողանի այդ քայլը բնութագրում են իբրև պատմական նշանակության քայլ:

Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին