▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չէի սպասի, որ ՀՀ-ում այդ հարցին այլ կերպ կվերաբերվեն․․․ Զախարովա

Երբեք չէի սպասի, որ Հայաստանում այդ հարցին այլ կերպ կվերաբերվեն․․․ Զախարովան՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին։

ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված աղմկահարույց հայտարարությունների մասին հարցին:

Նա խոստովանել է, որ երբեք չէր սպասի, որ կարելի է այս հարցին այլ կերպ վերաբերվել, քան Հայաստանի պետության, Հայաստանի ժողովրդի, հայերի՝ որպես էթնիկ խմբի պատմականորեն հաստատված բացարձակ կոնսենսուսային դիրքորոշումն է: «Երբեք չէի մտածի, որ տարիներ շարունակ տառապանքով ձեռք բերված, ձևավորված այս համախմբված դիրքորոշումը բուն հայ հասարակության ներսից կենթարկվի ինչ-որ փոփոխության»,- իր զարմանքն է հայտնել նա:

«Ռուսաստանի դիրքորոշումը ձևակերպված է Պետդումայի համապատասխան հայտարարության մեջ, որը պարբերաբար առաջ են քաշում, որը դուք գիտեք, մենք այն մեջբերում ենք: Այդ հարցում Մոսկվայի դիրքորոշումը ձևակերպված է և փոփոխության չի ենթարկվել»,- նշել է Մարիա Զախարովան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին