▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընկել են «օրենքով գողերի» հետևից

«Հրապարակ»-ը գրում է․ «Ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն ընկել է «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների հետեւից, նպատակը մեկն է՝ նրանց իրենցով անել, վախեցնել քրեական վարույթներով՝ ստիպելով աշխատել իրենց օգտին։ Թիրախում են հատկապես մեծ «ավտարիտետները», օրինակ, պարբերաբար բռնում և բաց են թողնում «օրենքով գող» Զապին, նրա շրջապատի անձանց։ Երեկ էլ հերթը հասել է «օրենքով գող» եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել է «գողականի» ստատուսը պահպանելու, դրան հարելու համար և ներկայացրել կալանքի, սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է կալանքի միջնորդությունը և նրան ազատ արձակել նիստերի դահլիճից։
Մեզ պատմեցին, որ քրվարույթով անցնում է նաև մարտունեցի գողական, որին Մելքոնյանը ևս ազատ է արձակել՝ կիրառելով վարչական հսկողություն։ Քննչական կոմիտեից Ջնդիի վերաբերյալ հաստատում են տեղեկությունը և փոխանցում․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ կիրառվել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք»։ Ջնդի Ամարյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն էլ, անդրադառնալով իր պաշտպանյալի մեղադրանքին, նշեց․ «Բացարձակ հիմնավորում չկա, ինքը չի հանդիսանում քրեական հեղինակություն»»։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին