Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց
«Հսկող դատախազի որոշմամբ` վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,–գրել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
18–ամյա տղային երեկ էին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։
Դիտեք նաև՝
Դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով, գլխավոր դատախազությունից ասել են Այսօր.am-ին, անդրադառնալով 18-ամյա Դավիթ Մինասյանի գործին։
«Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան», - նշել են դատածազությունից։
***
|
Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոկորդիլոսաբույծի մուրազը փորում մնաց։ |


