Ոչ անհայտ 10 եպիսկոպոսների հայտարարությանը միացած ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որ , ըստ տարածված տեղեկությունների, խուսափում է մարդաշատ վայրեր դուրս գալուց:
Օրերս նա «հրավիրյալներով» է պատարագ կազմակերպել Նորթ Հոլիվուդում գտնվող մի փոքրիկ հայկական եկեղեցում. բոլոր այցելուներն իր ծանոթներն են եղել:
Իսկ Սուրբ Ղևոնդաց հայկական եկեղեցում, որտեղ ամեն կիրակի Հովնան սրբազանը պատարագ է մատուցել, այս անգամ առանց իր մասնակցությամբ է կատարվել արարողությունը:
Ի դեպ, հաղորդավար, դերասանուհի Գայանե Ասլամազյանն առիթ է ունեցել հարցեր ուղղել Հովնան արքեպիսկոպոսին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով՝ Եկեղեցու բռանազավթումը Ձեզ գոհացնո՞ւմ է:
Հովնան Սրբազանը, փաստացի, աղոթելու անվան տակ խուսափել է հարցերից, իսկ դերասանուհին ստիպված է եղել նրան հիշեցնել. «Ձեր եղբայրներին բանտարկում են»:


