▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում հավաքարարը 2 հազար ԱՄՆ դոլարի գողություն է արել տնօրենից

Shamshyan.com-ը գրում է.

Կայքի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Անի Աբնուսյանի կողմից խոշոր չափի գողություն կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 22-ին, 27-ին, 28-ին և մի քանի օրերի ընթացքում Էջիծաին քաղաքի գունավոր մետաղների ընդունման բազայի տնօրենի սենյակից մոտ 2 հազար ԱՄՆ դոլար գողանալու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բազայի տնօրենն է 75-ամյա Սերյոժա Համբարձումյանը, իսկ գողություն կատարողը՝ նշված ընկերությունում հավաքարար է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին