▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգարը բնակվում էր Թուրքիայում․ հայրենիք էր վերադարձել Հայոց բանակում ծառայելու հատուկ նպատակով․

Արցախյան պատերազմում նահատակված Էդգար Չոլակյանը մեծացել էր արտերկրում․ նրա ընտանիքը բնակվել էր ՌԴ-ում, այնուհետ տեղափոխվել Թուրքիա։

Նա տան մինուճար որդին է, հայրը մահացած է։

Էդգարի մորաքրոջ որդին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը պատմում է, որ Էդգարն ու նրա մայրը, բնակվելով թշնամու երկրում, որոշել են տեղափոխվել հայրենիք։

«Էդգարը հայտարարեց, որ պիտի ծառայի Հայոց բանակում, 1,5 տարի առաջ մկրտվեց ու գնաց ծառայության մեր պաշտպանական շրջաններից մեկում։ Մեր հերոսը չկա․․․ Ինքը գժի պես սիրեց իր հայրենիքը՝ շատ կարճ ժամանակահատվածում այստեղ բնակվելով։ Ցավոք, ինչպես Էդգարս, այնպես էլ մեր հերոսներից շատերը չկան, երբ պատմում են, խոսում են ինչեր են արել մեր տղաները մարտի դաշտում, հպարտության անասելի զգացում ես ապրում։ Մանրամասներ չեմ կարող պատմել, միայն կասեմ, որ Էդգարն ու իր ընկերները մինչև վերջ կռիվ են տվել, անզիջում պայքարել են»։

Աղբյուրը՝ aravot.am

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Բլոգ ավելին