▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդ նույն պատգամավորները լսեցի՞ն, որ և՛ Քոչարյանին, և՛ Սարգսյանին, և՛ Փաշինյանին անվանեց օկուպանտ»

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԲԱՆԸ․․․ իշխանականներ ու ընդդիմադիրներ
Նախկիններ ու ներկաներ, որոնք երկու ձեռքով պինդ բռնվել են ռուսական․․․ կողմի զգուշացումներից, թե Հայաստանը տարածաշրջանում բոլոլա է հրահրում, լսեցի՞ք Լավրովի խոսքը։
Լսեցիք, որ մարդն ուղիղ Հայաստանը անվանում է օկուպանտ։
Երեկ երկու հարցազրույց աչքովս ընկավ։ Ընդդիմադիր երկու պատգամավոր հանրայինի եթերում արդարացնում էին ՌԴ ԱԳ նախարար Լավրովին ու ՌԴ ԱԳՆ-ի կողմից տարածված՝ ԵՄ դիտորդներին վերաբերող կոշտ հայտարարությունը։ Էդ երկու ընդդիմադիր պատգամավորներն էլ եթերում ուղիղ հնչեցնում էին նույն օրակարգը, որը հնչեցնում է պաշտոնական Մոսկվան, իբրև ԵՄ դիտորդների գալով վտանգ է առաջանալու։
Հիմա էսօր, էդ նույն պատգամավորները լսեցի՞ն, որ Լավրովը և՛ Քոչարյանին, և՛ Սարգսյանին, և՛ Փաշինյանին անվանեց ՕԿՈՒՊԱՆՏ։ Վա՞ղն էլ եք հարցազրույցների ժամանակ ասելու, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունները ադեկվատ են, տեղին ու ժամանակին։ Հիմա և՞ս համաձայն եք, որ ռուսական կողմի դիրքորոշումը ռացիոնալ է։
Բոլորս օկուպանտ ենք, ի լուր աշխարհի ասում է Լավրովը։ Բա՝ և՛ իշխանական բիզնեսմեն պատգամավորներ, որոնք սիրում են Ռուսաստանը՝ այնտեղ ունեցած բիզնեսների համար, և՛ ընդդիմադիր պատգամավորներ, որոնք պաշտպանում են դաշնակցի ռազմավարական շահերը ՀՀ տարածքում, մի բան ասե՛ք։ Ասեք․․․ հնգեր Լավրով, մենք օկուպանտ չենք, մենք ուղղակի մոլի հայրենասեր ենք, մենք երբեք ոչմիթիզական չենք եղել, բայց ծովից-ծով Հայաստանը մերն է, դուք էլ ոնց ասեք՝ տենց էլ կանենք։ Այ էդքան հայրենասեր ենք։ Նժդեհի անունը տալով օտարի շահերի պաշտպանությամբ զբաղվող անհատականություններ։
Հայրենասիրության քողի տակ պուտիինապաշտությամբ զբաղվողներ։ Էնպիսի տպավորություն է, որ Ռուսաստան սիրելով ես հայրենասեր դառնում։ Որ ռուսական քաղաքականությունը չես ընկալում կամ ընդունում՝ ոմանց համար ավտոմատ դառնում ես անհայրենիք։
Բա ձեն հանեք, օկուպանտ են մեզ ասում։ ՅՈՊՏ»:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին