▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք պարտության խորհրդանիշ եք. Երիտասարդը՝ Ժաննա Անդրեասյանին․․․Հայաստան-Բուլղարիա խաղի աղմկահարույց դրվագը

Երեւանում մարտի 2-ին «Եվրոբասկետ 2029»-ի նախընտրական փուլի շրջանակում Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ:

Սպորտի կառավարման կենտրոնում կայացած խաղին հետեւել է անձամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ հայտնվել անհարմար վիճակում:

Պարզվում է՝ խաղին ներկա է եղել նաեւ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Հակոբ Բերբերյանը, որը տեսնելով նախարարին՝ ուղիղ երեսին ասել է այն, ինչ մտածում է. «Ա՜հ, Դուք եկա՞ք, ուրեմն՝ հաստատ պարտվեցինք, դուք պարտության խորհրդանիշ եք»:  

Հավելենք, որ  80։100 հաշվով Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը ցավալի պարտություն է կրել։

Այսպիսով՝ Հայաստանի ընտրանին կրել է երրորդ պարտությունը։

Վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 7-ին Նորվեգիայում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին