▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք եք ադրբեջանցիների հետ ջերմ հարաբերությունների մեջ, զանգեք, հարցրեք». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին

Անդրադառնալով իր ելույթի վերաբերյալ ՔՊ-ականների արձագանքներին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Հիշեցնեմ՝ մենք ասում էինք՝ 8 մլրդ-ից ավելի պարտքը մեծացրել եք, պարտքը զտեք, առանց դրա ինչքան կլիներ տնտեսական աճը: Հնչեց Փաշինյանի պատասխանը՝ 8 մլրդ-ով զենք ենք առել... Ես ընդամենն առաջարկել էի կողմնորոշվել՝ էդ 8 մլրդ-ը գնացել է զենքի՞ն, որովհետև եթե գնացած լիներ, հիմա մենք Լուսնի վրա լազերային թնդանոթներ դրած կլինեինք»: Դահլիճից արձագանքներ հնչեցին, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց. «Ես չգիտեմ՝ Ադրբեջանն ինչ է արել, դուք եք իրենց հետ ջերմ հարաբերությունների մեջ, զանգեք, հարցրեք»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում վարկային տարբեր նախագծեր են քննարկվում. ընդդիմադիր և իշխանական պատգամավորները ինչպես թեմայի, այնպես էլ նախկինում արված հայտարարությունների վերաբերյալ ելույթներ են ունենում:

***

ԱԺ-ում արձագանքելով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի ելույթին՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Մենք չենք ասում՝ ինչի՞ եք վարկ վերցրել՝ զենք առնելու համար, չենք ասում՝ ինչի՞ եք զենքի վրա շատ փող ծախսում, բայց վեր կենալ, ասել՝ 8 մլրդ վարկ ենք վերցրել, 8 մլրդ-ի զենք ենք առել, բա ճանապարհ ինչի՞ հաշվին եք կառուցել: Ակնհայտ է, չէ՞, որ 8 մլրդ-ի վարկ չեք վերցրել, որ զենք առնեք»:

Ավելի վաղ արձագանքելով Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն ասել էր. «Փաստացի քննադատում եք, որ ՀՀ-ն զենք է առել, ասում եք՝ վարչապետը հայտարարեց, որ զենք ենք առել: Բա էն ժամանակ էլ ասում էինք՝ ՀՀ-ն զենք չի առնում, չի զինվում, իսկ մենք գնում էինք, հասնում, մեզ մոտ զորահրամանատարներ էին և այլն»:

Դիտեք նաև՝

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին