▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվանագիտության մեջ շատ հարցեր կարգավորվում են մեկ գավաթ սուրճի միջոցով

Մի դիտարկում էլ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի հայտարարություններից. Իվան Կուխտան նշում է, որ «Ուկրաինան շատ խաղաղ պետություն է, այդ պատճառով էլ Ղրիմի նկատմամբ որևէ ռազմական գործողություն չի նախատեսվում»:

Դիվանագետն այս հայտարարությամբ կանաչ լույս է վառել ոչ միայն ՌԴ-ի համար` Ուկրաինայի արևելյան շրջաններում զորք մտցնելու ու իր ախորժակը բավարարելու համար, այլ այն երկրների համար, ովքեր Ուկրաինայի այս կամ այն տարածքը «պատմականորեն» կամ մեկ այլ պատճառով իրենցն են համարում (կամ էլ փորձում են «պաշտպանել» իրենց քաղաքացիների շահերը այդ երկրում):

Երկրորդ, ուկրաինացի դիվանագետը չի խոսում այն իրական պատճառների մասին, ինչն իր երկրի զինված ուժերին հետ է պահում ռազմական միջամտության ձևով Ղրիմը «հետ բերելուց»: Ինչպե՞ս Ուկրաինայի փաստացի իշխանությունները ռազմական ճանապարհով Ղրիմի լուծման խնդիր դնեն զինուժի առաջ, երբ 45-միլիոնանոց երկրում համընդհանուր մոբիլիզացիայի արդյունքում 6000 մարդ է «իրար գլխի հավաքվում»:

Հ.Գ. Դեսպանը, իհարկե, իրավացի է, երբ նշում է, որ ԱՊՀ-ն միայն սուրճ և թեյ խմելու համար նախատեսված կառույց է, սակայն մյուս կողմից, ինչպես հայտնի է, դիվանագիտության մեջ շատ հարցեր կարգավորվում են մեկ գավաթ սուրճի միջոցով:

Տիգրան Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին