▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 4-ին դիմել եմ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյան-ին՝ պարզելու, թե արդյո՞ք երեկվանից մամուլում և համացանցում տարածվող լուրերը՝ Միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու մասին, համապատասխանո՞ւմ են իրականությանը և եթե այո, ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ մեր քաղաքացիական ավիացիայի և օդաչուների համար:

‼️Հ.Գ. Երբ ԱԺ-ում հայտարարում էի, որ սեփական ավիափոխադրող ունենալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար, քանի որ կան փակ սահմաններ և երկիրը կիսպատերազմական վիճակում է, շատերը քմծիծաղ էին տալիս...
Կից՝ ելույթիս հղումը ԱԺ-ում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին