▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված անձինք ծեծել են ակտիվիստ Նավակ Ճոճողին

galatv.am-ը գրում է, որ դիմակավորված անձինք հարձակվել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիլելյանի վրա, ով ավելի շատ հայտնի է Նավակ Ճոճող անունով, եւ ծեծի ենթարկել վերջինիս: Այս մասին կայքի  լրագրողի հետ զրույցում ասել է  նրա ընկերներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել Չարենցի փողոցի վրա: Վիլեն Գաբրիելյանը ստացել է վնասվածքներ: Հայտնի է դարձել, որ դեպքի վայր են ժամանել ոստիկաններ: Վիլեն Գաբրիելյանին տեղափոխում են հիվանդանոց:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

Գյումրիի  ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է. Հենց նոր Վիլենին (Նավակ Ճոճող) են ծեծել դիմակավորված անձինք, Երեւանում Չարենցի դպրոցի մոտ: Ոստիկանությունը տեղ հասավ: Հարձակվողները դիմակներով են եղել, փորձել են մտցնել ավտոմեքենա (десятка) ավտոմեքենա, չեն կարողացել, մահակներով ծեծել ու փախել են: Հիմա Վիլենին տանում են հիվանդանոց, բազմաթիվ վնասվածքներ է ստացել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին