▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիլիջանի բժիշկները բողոքի նամակ են գրել Սերժ Սարգսյանին. tesankyun.am

tesankyun.am-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 28-ին   Տավուշի մարզպետարանում պետք  է կայանա «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Կայքի տեղեկություններով՝ առողջապահական այդ հիմնարկության տնօրենի պաշտոնին հավակնում են Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրեն Սիլվա Պետրոսյանը եւ Երեւանի  «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն  Արթուր Ռոստոմյանը:  

Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները տեղեկացրել են, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը չի ցանկացել, որ  Սիլվա Պետրոսյանը մասնակցի Դիլիջանի բժշկական կենտրոնի  տնօրենի պաշտոնի համար մրցույթին: Դիլիջանի բժշկական կենտրոնը կրում է  Սիլվա Պետրոսյանի վաղամեռիկ ամուսնու՝ ավտովթարից զոհված Վլադիմիր Ավանյանի անունը: Վերջինս 1989-2007 թվականներին հաջողությամբ ղեկավարել է  Դիլիջանի հիվանդանոցը:  Սիլվա Պետրոսյանը  չի ցանկացել պատասխանել լրագրողի հարցերին` ասելով միայն, որ ինքը անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել առաջիկա մրցույթին մասնակցելու համար: Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները առողջապահական այդ հիմնարկության ճակատագրի հետ կապված    բողոքի  նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին