▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեսպանատունը մեկնաբանում է Զաքիյան ընտանիքին բուժման նպատակով Ֆրանսիա չթողնելը

«Թեպետ սույն Դեսպանությունը, սկզբունքորեն եւ համաձայն Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրության, երբեք տեղեկատվություն չի տրամադրում անհատական դեպքերի առնչությամբ, անչափահաս Իգոր Զաքիյանի ընտանիքի
կողմից նախաձեռնած լայնածավալ տեղեկատվական ակցիան հանգեցնում է տրամադրել հետեւյալ ճշգրտումները։
Առաջին անգամ բժշկական խորհրդատվության նպատակով ելքի արտոնագիր ստանալու դիմում հոր եւ երեխայի անունով ներկայացվել է 2013թ. վերջին: Լայնորեն ներգրավված լինելով կոորդինացիոն հարցերում, ինչպես նաեւ համապատասխան բժշկական հաստատության ընտրության գործընթացում, սույն Դեսպանությունը տրամադրեց 
համապատասխան մուտքի արտոնագրերը : 
Այժմ նախատեսված վիրահատական միջամտության նպատակով Զաքիյան ընտանիքը ցանկանում է երեխային ուղարկել Ֆրանսիա: Դեսպանությունը պատրաստակամ է տրամադրել երկրորդ ելքի արտոնագիրը այն նույն  պայմաններով, ինչ առաջին ելքի արտոնագրի տրամադրման դեպքում՝ ըստ նմանատիպ բոլոր արտոնագրերի 
տրամադրման ընթացակարգի։ Սույն հարցի առնչությամբ Դեսպանությունը չի պատրաստվում այլ ճշգրտումներ կամ մեկնաբանություններ 
տրամադրել»:
 ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանության
Նշենք, որ օրեր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց  բողոքի ակցիա էր ընթանում` ի պաշտպանություն փոքրիկ Իգորի ծնողների, որոնց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը չէր թույլատրել  ներկա գտնվելու Իգորի վիրահատությանը: Ինչի պատճառով էլ փոքրիկ Իգորը  զրկվում է կուրությունը վերականգնելու

«Թեպետ սույն Դեսպանությունը, սկզբունքորեն եւ համաձայն Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրության, երբեք տեղեկատվություն չի տրամադրում անհատական դեպքերի առնչությամբ, անչափահաս Իգոր Զաքիյանի ընտանիքիկողմից նախաձեռնած լայնածավալ տեղեկատվական ակցիան հանգեցնում է տրամադրել հետեւյալ ճշգրտումները։

Առաջին անգամ բժշկական խորհրդատվության նպատակով ելքի արտոնագիր ստանալու դիմում հոր եւ երեխայի անունով ներկայացվել է 2013թ. վերջին: Լայնորեն ներգրավված լինելով կոորդինացիոն հարցերում, ինչպես նաեւ համապատասխան բժշկական հաստատության ընտրության գործընթացում, սույն Դեսպանությունը տրամադրեց համապատասխան մուտքի արտոնագրերը: 

Այժմ նախատեսված վիրահատական միջամտության նպատակով Զաքիյան ընտանիքը ցանկանում է երեխային ուղարկել Ֆրանսիա: Դեսպանությունը պատրաստակամ է տրամադրել երկրորդ ելքի արտոնագիրը այն նույն  պայմաններով, ինչ առաջին ելքի արտոնագրի տրամադրման դեպքում՝ ըստ նմանատիպ բոլոր արտոնագրերի տրամադրման ընթացակարգի։ Սույն հարցի առնչությամբ Դեսպանությունը չի պատրաստվում այլ ճշգրտումներ կամ մեկնաբանություններ տրամադրել»:

 ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանության

Նշենք, որ օրեր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց  բողոքի ակցիա էր ընթանում` ի պաշտպանություն փոքրիկ Իգորի ծնողների, որոնց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը չէր թույլատրել  ներկա գտնվելու Իգորի վիրահատությանը, ինչի պատճառով էլ երեխան զրկվում է կուրությունը վերականգնելու հնարավորությունից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին