▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանների խաղին անդրադառնում են մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն հեռուստատեսության հետ

Առավոտվանից ինչ-որ քննադատություններ են սկսվել նոր «Դոմինո» նախագծի ու «Ֆուլ հաուսի» մասով: Ինձ շատ հետաքրքիր է՝ արդյո՞ք մեր քննադատները կարող են ավելի որակյալ հայկական նախագծեր մատնանշել ու հիմնավորել, թե ինչով են ավելի լավը։

Ու պետք չի համեմատել արտասահմանյան նախագծերի հետ, մենք պետք է համեմատենք մեր ունեցածի հետ: Չգիտես ինչու, դերասանների խաղին անդրադառնում են մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն հեռուստատեսության հետ և այդ գործում մասնագետ չեն: Եկեք չմոռանանք սուբյեկտիվ և օբյեկտիվ կարծիքների տարբերության մասին: 
Ես կարող եմ չհավանել դերասանի խաղը, բայց դա դեռ չի նշանակում, որ կարող եմ ինձ իրավունք վերապահել ու ասել, որ նա վատ դերասան է: Եթե խնձորի համը չես հավանում, դա դեռ չի նշանակում, որ դա վատ միրգ է: Իսկ քննադատներին խորհուրդ կտամ դերասաններին ու նախագծերի ղեկավարներին վիրավորելու փոխարեն նկարահանել ավելի որակյալ նախագծեր ու ներկայացնել հանրության դատին: Կարծիք հայտնելը գործ անելուց հեշտ է... Արմենիա TV-իի նոր նախագծերին բարի եթեր, իսկ դերասաններին ցանկանում եմ համբերություն, թող խոսեն, երբ մարդ ուրիշ անելիք չի ունենում, միշտ էլ սրան-նրան կպնելով է փորձում ինքնահաստատվել։

 

Աշոտ Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին