▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանն ընդհարվել է «Շանթ» հեռուստաընկերության հետ. ծավալվել է դատական գործ

Դերասան Գնել Սարգսյանն, ով արդեն սիրված ու համակրելի է դարձել և  նկարահանվել է «Վերջին ցանկություն», «Ուր է իմ տղամարդը», «Տիեզերքի գաղտնիքներ», «Անծանոթը» հեռուստասերիալներում,  ArmStar.am-ի հետ հարցազրույցում բացահայտել է, թե «Անծանոթը» սերիալում ինչո՞ւ այդքան անսպասելի  մահացավ  Գնելի մարմնավորած հերոսը` Վահանը:

«Ես ընդհարում եմ ունեցել «Շանթ» հեռուստաընկերության  աշխատակազմի անդամների հետ և, հավանաբար,  նրանց հետ էլ երբեք չաշխատեմ, քանի դեռ այդ ընկերության ղեկավարությունում կան մարդիկ, ում հետ աշխատելը տհաճ է ինձ թե' պրոֆեսիոնալ, թե' մարդկային առումով: Եվ հենց այդ ընդհարումն էր պատճառը, որ մեր համագործակցությունը դադարեցվեց և այդքան հանկարծակի մահացավ ՎահանըԱյդ հերոսը մահացավ, որովհետև ես  չեմ գնացել նկարահանման, ինձ էլ չեն կանչել ու հիմա «Շանթի» հետ  դատական գործընթաց  ենք ծավալել իրար դեմ»,-պատմել է Գնել Սարգսյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին