▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ 12 չվերթ է հետաձգվել

«Զվարթնոց» օդանավակայանում 12 չվերթ է հետաձգվել, պատճառը՝ վազքուղու հատվածում իրականացվող աշխատանքներն են, այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակը՝ հավելելով. «Օդանավակայանի թռիչքուղու բնականոն աշխատանքը կվերականգնվի 13:30-ին»:

***

Լրագրող Ռուզան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջոււմ գրել է․ «Թուրքիա՞ն ա (վախենամ, որ էս հայրենադավ իշխանությանն էլ ա էս պահին ձեռնտու). սկսվե՞ց տոտալ շրջափակումը, գուցեև ոչ: Բայց եթե այո, չվախենա՛ք, չնվնվա՛ք, հայրենիքը պիտի պահենք: Արդեն էսպիսի լուրեր կան. ««Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանող չվերթները հետաձգվել են․ դա կարելի է տեսնել օդանավակայանի չվացուցակների վահանակին։

Հետաձգվածներից է նաև Վենետիկ-Երևան թռիչքը․ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է՝ Վենետիկի օդանավակայանում հայտնել են, որ «Զվարթնոցը» փակ է»: Հ.Գ. Օդակայանից «սվաղու՞մ են, թե՞ ճշմարտությունն են ասում. գիշերո՞վ էին նորոգում թռիչքուղին. «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանող և Երևանից մեկնող 12 չվերթերի հետաձգման պատճառը վազքուղու հատվածում կատարվող աշխատանքներն են, որոնք շարունակվելու են մինչև ժամը 13:30, @ArmeniaSputnik-ին հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը»»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին