▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դ!ԵՄ ԵՄ-ն այս ուրբաթ լուսավորման երթ կանցկացնի

Այս ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, մեզ հետ բերելով լուսավորման սարքերլապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով), և 19:00-ից սկսում ենք մեր Լուսավորման Երթը:

Երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ:

Երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,

2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար: 

Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին:

 

Սիրով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին