▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեմ եմ» երթի կազմակերպիչները ինչի՞ վրա են հույս դրել, եթե քաղաքական պահանջ չեն դնում

...«Դեմ եմ» ցույցի հետ քայլեցի. ահագին լավ երիտասարդություն էր հավաքվել. տիպիկ միջին խավի ներկայացուցիչներ: Շատերի վրա այս կենսաթոշակային «բարեփոխումը» ամսական 200-300 դոլար գումար է նստելու: Բայց ուզում էի հասկանալ՝ այս երթի կազմակերպիչները ինչի վրա են հույս դրել, եթե բացի կենսաթոշակայինի «պարտադիրի» պահի ուրիշ ոչ մի՝ առավելեւս քաղաքական պահանջ չեն դնում: Եթե ձեզ թվում է, որ իշխանությունը նոր է մտել ձեր ու մեր բոլորի գրպանը՝ սխալվում եք, բայց եթե այժմ անգամ դա նկատելուց հետո ասում եք «լավ էլի, միայն թե գրպանիցս ձեռքդ հանի, մնացածը՝ ինչ ուզում ես՝ արա» դա արդեն տարրական եւ կոպիտ մարտավարական սխալ է:

 

Հովսեփ Խուրշուդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին