▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դ!եմ եմ»-ը մենք ենք, դուք եք, բոլորս ենք

«Դ!ԵՄ ԵՄ»-ի թիմը հաղորդագրություն է տարածել, որտեղ իր շնորհակալությունն է հայտնում այն աշխատանքային կոլեկտիվներին, որոնց  կազմակերպված դրամահավաքի արդյունքում հնարավոր է եղել կազմակերպել հանրահավաքը և վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերի՝ ձայնային տեխնիկայի, էլեկտրաէներգիայի և այլնի համար:

Հաղորդագրությունը` ստորև

Սիրելի հայրենակիցներ,
Մարտի 22-ին Երևանի Ազատության հրապարակում մենք համախմբվեցինք ընդդեմ մի «օրենքի», որի կիրառումը, մեր բոլորի խորին համոզմամբ, կործանարար հետևանքներ կունենա մեր սիրելի հայրենիքի տնտեսության համար:
Բեմահարթակին կանգնած՝ «Դ!ԵՄ ԵՄ» թիմը ապավինում էր միայն ձեզ, մեր ժողովրդի կամքին և միասնականությանը, ինչի պայծառ դրսևորմանն էլ մենք բոլորս ականատես դարձանք, քանզի «Դ!ԵՄ ԵՄ»-ը մենք ենք … դուք եք … բոլորս ենք …
Հանրահավաքի կազմակերպումը դյուրին չէր, և սույնով «Դ!ԵՄ ԵՄ» թիմը իր շնորհակալական խոսքն է հղում այն աշխատանքային կոլեկտիվներին և վերջիններիս անդամներին, ում կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում հնարավոր եղավ կազմակերպել այս հանրահավաքը և վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերի՝ ձայնային տեխնիկայի, էլեկտրաէներգիայի և այլնի համար:
Այս ամենը հնարավոր դարձավ այս պայքարի նվիրյալների ինքնակազմակերպման վառ օրինակի շնորհիվ, որը դրսևորվեց նաև սեփական նախաձեռնությամբ գալիք հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքների կազմակերպմամբ: 
Մեր պայքարն արդար է, իսկ մենք՝ միասնական, և ետդարձի ճանապարհ չունենք:
Առաջ՝ դեպի գալիք հաղթանակ:
 
Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին