▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն

Հարգելի երևանցիներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի   քաղաքապետարան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին