ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ իրեն են դիմել Դավթաշենի թիվ 192 դպրոցի աշակերտները՝ հայտնելով, որ կերպարվեստի ուսուցչուհի Գոքորյանն արգելել է իրենց նկարել Արարատը: «Աշակերտները գրել են, որ ուսուցչուհին հանձնարարել է ազատ ժամ՝ նկարել ով ինչ ցանկանում է: Երեխաները նկարել են Արարատ լեռը, ինչն առաջացրել է ուսուցչի զայրույթը: Գոքորյանն ասել է՝ Արարատը մերը չէ, տենց բաներ մի նկարեք և այլն: Ես մարդկային լեզվով ուզում եմ դիմել ընկեր Գոքորյանին և մնացած բոլոր ուսուցիչներին, եթե ձեզնից որևէ մեկը հանկարծ կասի՝ Մասիսը մի նկարեք, մերը չի, Արցախի մասին մի խոսեք, մերը չի, ես *******»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով, որ նման ուսուցիչներն իրավունք չունեն աշխատելու դպրոցում. «Հորդորում եմ տնօրենին՝ ազատել Գոքորյանին, եթե չէ, նույն տոնով կխոսենք տնօրենի հետ»,- նշել է նա: |
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝