▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավորին բերման են ենթարկել ԱԱԾ. «ՀԺ»

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին: Մինչ այդ, սակայն, նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում: 

 

Ըստ չճշտված տեղեկությունների, ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող «Զոսեկար» ՍՊԸ-ի անունը, որը նույն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ «Զոսեկարը» Լոռու մարզի ընղհանուր իրավասության դատարանի 02.10.2014թ. վճռով սնանկ է ճանաչվել: Լոռու մարզի մեր աղբյուրները հայտնում են. որ խոսքը հազարավոր դոլարների ինչ-որ մախինացիաների մասին է: Այս տեղեկությունները խիստ նախնական են: Մեզ հաջողվեց, սակայն, ճշտել, որ ուղիղ կեսգիշերի դրությամբ դատավոր Խաչատրյանը տեղափոխվել էր Երևան և գտնվում էր Երևանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող ԱԱԾ կենտրոնական շենքում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին