Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունից հետո վարչապետը կարճ զրույց ունեցավ բակում հավաքված բնակիչների հետ: Թոշակառուներից մեկը դիմելով Փաշինյանին՝ ասաց. «Շնորհավորում ենք Ձեր ելույթը, հալալա. ապագան, որ ասում եք կա, ուրեմն կլինի»: Փաշինյանն արձագանքեց. «Դարդն էն ա, որ մենակ ելույթով չի: Որ ելույթով լիներ, հիմա սաղ հարցերը լուծված էին»:
Քաղաքացին հավանաբար նկատի ուներ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում վարչապետի ելույթը: