▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չզարմանաք, եթե Ալիևի նախընտրական ելույթներից մեկը Զ.Փոստանջյանին նվիրվի

Պերճանքի ու թշվառության ամենավառ դրսևորում: Այն, ինչ արեց Զարուհի Փոստանջյանը, ամբողջությամբ արժեզրկեց նախկին արածները: Մինչ այժմ շատերը հարգանքով էին վերաբերում տ-ն Փոստանջյանի անձին, սակայն ասեկոսեների մակարդակով եվրոպական բարձր ամբիոնից նման հարցի հնչեցումը` խայտառակություն է: Կատարվածը չի տեղավորվում տրամաբանական ոչ մի հարթությունում ու միանշանակ ջուր է լցնում թշնամու քարոզչամեքենայի ջրաղացին: Չզարմանանք, եթե Ալիևի նախընտրական ելույթներից մեկը սրան նվիրվի: Իսկ եվրոպացիք լրիվ իրավունք ունեն մտածելու, որ մեզանում ազատ խոսքի գաղափարը միանշանակ բռնաբարվել է,իսկ քաղաքավարության տարրական նորմերի բացակայությունը` դարձել աքսիոմ:

Վահե Ղազարյան

Ֆեյսբուք

Հիշեցնենք, ԵԽԽՎ նստաշրջանում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր դիմելով Սերժ Սարգսյանին՝ հայտարարել էր, թե լուրեր կան, որ նա եվրոպական կազինոներում 70 միլիոն եվրո է տանուլ տվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին