▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չնայած Աբրահամ Ռուսոն ՀԻՇԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ` ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵՐԳԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՈԻՂԱՄ

Երգիչ Աբրահամ Ռուսոն, ով երկար տարիներ խուսափում էր  խոսել իր հայկական ծագման մասին, հիմա հաճախակի է նշում,որ հայ է ու նաև հայկական հեռուստաընկերությունների տարբեր ծրագրերի է մասնակցում` արդեն փորձելով ներկայանալ իբրև հայ երգիչ:

Զավեշտալի կլինի, անշուշտ, որ Աբրահամ Ռուսոն մի օր էլ ինքն իրեն սփյուռքահայ երգիչ անվանի: 

Հայտնի է, որ  Աբրահամ Ռուսոն սկսել է առիթը բաց չթողնել  խոսել հայերի ու հայկական մշակույթի մասին. նույնիսկ Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցով է դիմել մեր երկրի իշխանություններին:

Սակայն հայկականությանը վերադարձն ամենևին չի օգնել, որ Աբրահամ Ռուսոն դադարեցնի  երգել թուրքական ու արաբական ելևէջներով երգեր ու իր երգացանկում գոնե նվազացնի մուղամի առկայությունը:

Դրա վկայությունն է Աբրահամ Ռուսոյի վերջին երգերից մեկը:

Հիշեցնենք, որ ինքը` Աբրահամ Ռուսոն ծնվել է Հալեպում, Նոր Գյուղ թաղամասում, հայկական ընտանիքում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին