▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, ծաղրածուներն ու մուլտհերոսները, բազմազան շոու ծրագրերը` իսկական ամանորյա նվեր. Koko Event-ի հետքերով

Asekose.am-ն այսօր զրուցել է «Կոկո իվենթ» միջոցառումների կազմակերպման հիմնադիրներից Սոնա Մանուկյանի հետ` պարզելու նրանց անցած ճանապարհի և մատուցած ծառայությունների մանրամասների մասին:

Нет описания.

Երեխաների համար միջոցառման ամենասպասված և ամենասիրելի կողմն ապահովելու մտահաղացումն ինչպե՞ս և ե՞րբ եղավ:

Նախ և առաջ ասեմ, որ կազմակերպության հիմնադիրները ես և ամուսինս ենք(Լևոն Թաշչյան):
Վերջինս երկար տարիներ աշխատել է այդ ոլորտում և վերջապես 1 տարի առաջ մենք որոշեցինք բացել մեր կազմակերպությունը:

Ինչու՞ հենց «Կոկո»:

Koko-անվանումը որևէ արտասովոր խորհուրդ չունի, այն ընտրված է հետևյալ սկզբունքներով՝ հեշտ հիշվող, հեշտ արտասանվող և իհարկե` տրամադրություն ստեղծող:

Եկեք մի փոքր բացենք փակագծերը և փորձենք մանրամասն իմանալ` ինչ ծառայություններ է մատուցում «Կոկո իվենթը»:

«Koko events»-ի ծառայությունները բազմազան են:Մենք տրամադրում ենք խաղավարներ,ծաղրածուներ,մուլտհերոսներ:Բազմազան են նաև շոու ծրագրերը՝ պղպջակներով շոու, քիմիական շոու, թղթե շոու, սլայմ շոու, քաղցր բամբակ, պոպկոռն և այլն։ Ունենք նաև շոու ծրագրեր մեծերի համար՝ ինտելեկտուալ խաղեր, քվեսթներ:

Հատկապես ի՞նչ է պետք մեր փոքրիկների օրը տոն դարձնելու համար:

Փորձենք այս հարցին մի փոքր հումորով պատասխանել։ Շատ բան պետք չէ, ընդամենը պետք է պատվիրել «Koko events»:

Ինչո՞վ եք փորձում առանձնանալ և ինչպե՞ս եք փորձում շուկայի բազմազանության մեջ մնալ ձեր յուրօրինակ տեղում և առանձնանալ:

Մենք փորձում ենք առանձնանալ նրանով, որ մեզ համար առաջնահերթ պատվիրատուի գնահատականն է։
Մենք աշխատում ենք որակի վրա ու հենց այս սկզբունքով առաջնորդվելով էլ մեր նորաբաց կազմակերպությունը շատ շուտ աչքի ընկավ:

Մրցակցությունն արդյո՞ք երբևէ վախեցրել է:

Ոչ, մրցակցությունը երբեք չի վախեցրել մեզ, քանի որ ոլորտում տիրում է ընկերական մթնոլորտ:

Нет описания.

Ինչ դժվարությունների եք հանդիպել այս ժամանակահատվածում:

Ցանկացած նորաստեղծ բիզնեսի դժվարությունը, կարծում եմ լինում է ֆինանսական, որը մենք արդեն հաղթահարել ենք:

Ո՞րն է Ձեր կարգախոսը, ինչո՞վ եք առաջնորդվում:

Մենք որպես այդպիսին կարգախոս չունենք, պարզապես փորձում ենք թրենդներիցից հետ չմնալ։

Շուկայում առկա մանկական շոու ծառայությունների արժեքները երբեմն զարմացնում և զայրացնում են շատ ծնողների: Ձեզ մոտ ինչպիսին է գնային կողմը:

Չեմ կարծում, որ որակ փնտրող ծնողը կզարմանա կամ կզայրանա մեր ծառայության արժեքներից։

Համամի՞տ եք, որ բարձր գինը կարող է օգնել շուկայում բարձր անուն պահելու համար:Եվ որ շատ կազմակերպություններ այս մտքով էլ առաջ են շարժվում:

Գոյություն ունի գին-որակ հարաբերակցություն,պետք է մատուցած ծառայությունը համապատասխանի արժեքին:

Ի՞նչ եք կարծում` ինչու՞ հենց Ձեզ պետք է դիմել:

Մեզ պետք է դիմեն, եթե ցանկանում են տեսնել տարբերվող ու հետաքրքիր շոու ծրագիր:

Մեր աչքից չվրիպեց, որ սեպտեմբերյան դժվար օրերի շրջանում դուք անվճար ծառայություն էիք մատուցում սահմանամերձ փոքրիկներին`այս կերպ նրանց մի փոքր երջանկություն պարգևելով:

Մեզ համար ամենակարևորը մանուկներին ժպիտ պարգևելն է։

Արդյո՞ք այս տեսակ բարեգործական քայլերը շարունակական են լինելու:

Իհարկե, այժմ ևս ունենք բակային անվճար միջոցառումներ։

Առջևում Ամանորն է, և անկախ մերօրյա դժվար օրերից` փոքրիկներին պետք է ուրախացնել: Ի՞նչ նոր ծրագրեր կան:

Բացի ավանդական դարձած ձմեռ պապ և ձյունանուշից ունենք նաև Ամանորյա մանկական ներկայացում:

«KoKo events»-ի մատուցած ծառայություններին կարող եք ծանոթանալ նրանց ինստագրամյան էջում կամ զանգահարել +374 93 81 77 80 հեռախոսահամարով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին