▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չմասնակցեցինք խաղից հետո նախատեսված ֆարսին՝ արժանապատվության հարց էր․ «Շիրակ»

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Հայաստանի ֆուտբոլում մութ գործերը շարունակվում են։ Տարիներ առաջ մրցավարներ կային՝ Անդրանիկ Բանջուկյան, Արարատ Ճաղարյան, որոնց օբյեկտիվ մրցավարությունը մեղմ ասած, լուրջ կասկածներ էր հարուցում։ Հիմա էլ ՀՀ գավաթային խաղին դրսից մրցավար են բերել, որ «արդար» դատի։ Մրցավարն իմ կարծիքով անհիմն կերպով կարմիր քարտ ցույց տվեց «Շիրակի» խաղացող Բակայոկոյին, թիմին թողնելով 10 հոգով, այսինքն՝ ստեղծվեց անհավասար մրցակցություն։ Եզրափակիչում «Ուրարտուին» 1-2 հաշվով պարտվելուց հետո «Շիրակը» չմասնակցեց պարգևատրման արարողությանը: Դրա հետ կապված ակումբը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի ֆուտբոլասերներ, սիրելի շիրակցիներ, «Շիրակ» ֆուտբոլային թիմի անձնակազմը չմասնակցեց խաղից հետո նախատեսված ֆարսին: Այս մասով հայցում ենք մեր երկրպագուների ներողամտությունը: Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենաք ու մեզ կհասկանաք: Վստահ ենք՝ նման կերպ կվարվեին բոլոր նրանք, որոնք ունեն արժանապատվություն: Ֆարսին չմասնակցելը նվազագույնն էր, որը մեր տղաներն արեցին: Արժանապատվության հարց էր:

Մնացածին կանդրադառնանք շուտով…»»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին