▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդում տարօրինակ դիսկոտեկային լույսեր էին վառվում

Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թոոսյանի գրառումը. «Իմ պատուհանից երևում է ԱՐԱՐԱՏ լեռը և Ծիծեռնակաբերդը։ Ամեն օր հիանում եմ Մասիսներով և մեկ րոպե խորանում մտքերիս մեջ՝ նայելով Ծիծեռնակաբերդին։

Այսօր տարօրինակ դիսկոտեկային լույսեր էին վառվում, և ինձ հետաքրքրեց պատճառը։ Թող ների այն օգտատերը ումից վերցրել եմ այս նկարը։ Երաժիշտներին չեմ մեղադրում.....Հասկացեք, ինձ համար ծանր է տեսնել այսպիսի միջոցառումներ մի վայրում, ուր հարազատներիս, երեխաների, մայրերի, քույրերի, եղբայրների, ծնողների անգերեզման ոգիներն են պտտվում......Խնդրում եմ, հանգիստ թողեք գոնե մեկ չպղծած վայր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին