▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի երեխաներին ներքաշել ինչ-ինչ թեմաների մեջ.Իվետա Տոնոյանը` Գագիկ Ծառուկյանի որդու` ճեմարանից հեռանալու մասին

Լուրեր էին տարածվել, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը ծեծուջարդ կազմակերպելու պատճառով հեռացվել է Անանիա Շիրակացու անվան ճեմարան-կրթահամալիրից:

Անդրադառնալով խնդրին` ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ  Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Ամոթ է, չի կարելի երեխաներին ներքաշել ինչ-ինչ թեմաների մեջ»:

Ինչ վերաբերում է Նվեր Ծառուկյանի` ճեմարանից  հեռանալու պատճառին, Իվետա Տոնոյանը մանրամասնեց.

«Անգամ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրենն է ասել, որ չի եղել ծեծկռտուք, եղել է երեխայական չարություն, իսկ այդ միջադեպից հետո ծնողները երեխային այլ կրթահամալիր տեղափոխելու որոշում են կայացրել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին