▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի այդպես մեծն Գալուստ Գրիգորիչի նկատմամբ. ԱԺ նախագահը` պատգամավորին

Կարծում եմ, որ ՀՀԿ-ում կան շատ մարդիկ, որոնք կարևորում են հանձնաժողովի ստեղծումը, և վստահ եմ, որ լավ մտածելու դեպքում կողմ կքվեարկեն ժամանկավոր հանձնաժողովին»,-խոսելով Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության մասին` ասաց  ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` նշելով.

«Մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության մեր բոլոր փորձերը հանրապետական մեծամասնության կողմից ամեն կերպ խոչընդոտվեցին: Նման պահվածքի բացատրությունը մեկն է. Հավանաբար վաղուց համոզված եք, որ իշխանությունը մարտի մեկին կատարել է հակասահմանադրական, հակաիրավական գործողություններ»:

Այս հայտարարությունը դուր չեկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին եւ նա տեղից սկսեց ռեպլիկներ թույլ տալ: 

«Չընդհատե'ք: Ձեզ սազում է դա»,-խոսքն ուղղելով Գալուստ Սահակյանին` ասաց պատգամավորը` շարունակելով.

«Այս պահին, հավանաբար, ձեր մեջ  կան մարդիկ, այդ թվում` Գալուստ Սահակյանը, ովքեր մտածում են` մենք մերոնց չենք հանձնում: Այդ դեպքում ձեզ հարց տվեք: Արդյո՞ք դուք հայ ժողովրդին եք ներկայացնում խորհրդարանում»,-հարցրեց Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ իշխանությունն իզուր է հույսը դնում ժողովրդի անսահման համբերության վրա.

«Ուկրաինայի դեպքերը վկայում են, որ այդ համբերությունը սահման ունի: Այսքանը Գալուստ Գրիգորիչ»,-եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա վերջին այս խոսքերը բուռն ծիծաղ առաջացրեցին դահլիճում: «Խնդրում եմ՝ կոռեկտ լինել գործընկերների նկատմամբ: Չի կարելի այդպես մեծն Գալուստ Գրիգորիչի նկատմամբ»,- ժպտալով ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին