▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է ակտիվիստ, ararum.am և nrnak.com կայքերի խմբագիր Հովհաննես Եսայանը

ASEKOSE.am-ի տեղեկություններով՝  ձերբակալվել է  ararum.am և նախկին nrnak.com կայքի խմբագիր  Հովհաննես Եսայանը՝ 1 մլն դրամ շորթելու կասկածանքով:  Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունը կապվում է «Մայամի» հյուրանոցի մասին նկարահանված տեսանյութի հետ, որը կարող եք դիտել ստորև. այն առկա է եղել նաև nrnak.com կայքում, որն արդեն մի քանի ամիս չի գործում:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Հովհաննես Եսայանը ծեծի էր ենթարկվել, ինչից անմիջապես հետո դիմել էր ոստիկանություն: Սակայն ըստ որոշ աղբյուրների՝ վերջինիս համոզել են դիմումը հետ վերցնել և նա գնացել է այդ քայլին:

Ըստ ասեկոսեների, երեկ  Հովհանես Եսայանի տանը խուզարկություն է տեղի ունեցել և ոստիկանները  առգրավել են նրա համակարգիչն ու կրիչներ:  

ASEKOSE.am-ն ավելի ուշ կփորձի  ներկայացնել  նաև  Հովհաննես Եսայանի փաստաբան Սուսաննա Սարգսյանի մեկնաբանությունը և մանրամասներ միջադեպի մասին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին