▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում

Այսօր  ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում,  խցերից մեկում հայտնաբերել է տղամարդու դի՝ կախված վիճակում:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հավանաբար «ինքնասպանություն» հատկանիշով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տղամարդը ապրիլի 21-ին ձերբակալվել էր իր կնոջ մորը՝ Բալահովիտ գյուղի բնակչին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Ականատեսների վկայություններով՝ նա քարով էր հարվածել տարեց կնոջ գլխին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին