Չենք տրվում այն սադրանքին, որը նպատակ ունի ահաբեկելու մեզ․ Սոնա Աղեկյան
«Մայր Հայաստանը»` սոցցանցերում տարածվող ահազանգի հետքերով
***
ԱԱԾ-ն քրվարույթ է նախաձեռնել Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ «Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։ Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։ Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: |