▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք Ազգային Ժողովում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջեւ:

Վիճաբանությունը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ պատգամավորների օգնականների վեճը վերածվել է քաշքշոցի, այնուհետեւ՝ լուրջ ծեծկռտուքի: Աղմուկից վրա հասած ԱԺ աշխատակիցներին մի կերպ հաջողվել է դադարեցնել ծեծկռտուքն ու բաժանել նրանց:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Կորյուն Նահապետյանից, սակայն վերջինս «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, թե նիստի ժամանակ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին