|
«Քանի որ Գագիկ Ծառուկյանն առիթներ ունեցել է հայտարարելու, որ հեռախոս չունի, հուսանք իրեն չեն գաղտնալսում»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում կես կատակ-կես լուրջ նշեց «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չկա՞, որ իրենց ևս գաղտնալսում են։ «Հուսանք` իշխանությունն օրենքը մահակ չի դարձնելու՝ ընդդիմադիրների հետ հաշվեհարդար տեսնելու գործընթացում»,- ընդգծեց Տոնոյանը։ *** |
|
«Մենք չունենք օրենքով որևէ պարտադրանք, սահմանափակում՝ հնչեցնելու այս կամ այն ժամանակահատվածում մեր վարչապետի թեկնածուի անունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞վ է լինելու ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն։ Նա հավելեց, որ կգա պատեհ պահը և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ «Հարմար պահի Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի թեկնածու անունը։ Շտապելու հարց չունենք, գնում ենք քայլերով․․․ ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունը կլսենք շատ շուտով՝ առաջիկա օրերին»,- վստահեցրեց Տոնոյանը։ *** |
|
Այսօր կայացած ասուլիսում «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ներկայացրեց ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնական թեզերը՝ նշելով, որ ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավին մասնակցում է 10 առաջարկով։ «Երաշխավորված խաղաղություն՝ հավասարակշռված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, որն իրենից ենթադրում է բացառիկ և բացարձակ ասպեկտներ, որտեղ շահը հայոց պետականության շահն է լինելու․․․, բանակը՝ որպես անվտանգության երաշխիք, և հիմնաքարերից են տնտեսության վերաբերյալ թեզերը․․․ Ծրագիրն ամփոփվում է միասնական հայկական աշխարհ ունենալու տեսլականով»,- ընդգծեց Տոնոյանը։ |
Ծառուկյանն ասել է՝ հեռախոս չունի. Հուսանք իրեն չեն գաղտնալսում. Հուսանք` օրենքը մահակ չեն դարձնի․․․Իվետա Տոնոյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


