▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «տրյուկները». «ԱՐՔԱՆ» տանն է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ ՀՀ-ից մեկնում է, իր տան մոտ այնպիսի պայմանական նշաններ է թողնում, որ մարդիկ կարծեն, թե տանն է։ Այդ մասին գրում է «Ժամանակը»։

«Երբ նա տանն է լինում, բլրից ներքև՝ բենզալցակայանի հարևանությամբ է կանգնեցնում իրեն ուղեկցող մեքենաները, իսկ ինքը ընդամենը մի մեքենայով է տան դարպասներից ներս անցնում։

Այդպիսով, «լավատեղյակները» կռահում են, որ «արքան» տանն է. այդպես են կոչում նրան մերձավորները։ Սակայն վերջերս ԲՀԿ ղեկավարին ուղեկցող մեքենաներն իրենց սովորական տեղում են կանգնում նաև այն ժամանակ, երբ նա տանը, նույնիսկ ՀՀ-ում չի լինում։ Նա տնից դուրս է գալիս մեքենաների այլ խմբի ուղեկցությամբ՝ այդպիսով փորձելով տպավորություն ստեղծել, թե տանն է, որ իրենով հետաքրքրվող մարդիկ չսկսեն իր մասին հավելյալ տեղեկություններ փնտրել։ Սակայն ԲՀԿ ղեկավարին առայժմ հաջողվում է այդ տպավորույթունը թողնել լրագրողների կամ շարքային քաղաքացիների շրջանում։ ՀՀ-ից կամ նույնիսկ սեփական տնից նրա ներսուդուրս անելը թաքուն չի մնում պետական կառույցների համար»,- գրում է թերթը:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին